• 1,99 €

Publisher Description

«Սամվելը» հայ գրող Րաֆֆիի պատմական վեպերից է։ Րաֆֆին «Սամվելը» գրել է 1880-ական թթ., ավարտել 1886 թ.։ Առաջին անգամ հրատարակվել է Թիֆլիսի «Մշակ» ամսագրում։ «Սամվելը» համարվում է հայկական գրականության լավագույն կոթողներից մեկը։ 

Նկարագրելով Հայաստանի ծանր վիճակը IV դարում, Րաֆֆին ձգտում էր նկարագրել Հայաստանը XIX դարում, երբ այն գտնվում էր Թուրքիայի և Ռուսաստանի տիրապետության տակ։ Ցարական իշխանությունը այրում էր հայկական գրքերը, փակում եկեղեցիները և ոչնչացնում լեզուն։ Րաֆֆին չէր կարող լուռ նայել այդ ամենին։

Վեպը ներառված է հայկական ուսումնական ծրագրի մեջ։ Դրա հիմնական գաղափարներից են հայրենասիրությունը և ազատագրական պայքարի կոչը։ Բոլոր հերոսները հայրենասիրություն են խորհրդանշում, նույնիսկ կանայք, ովքեր (Աշխենը, Համազասպուհին, թագուհի Փառանձեմը) պատրաստ են իրենց արյունը թափել հանուն հայրենիքի։

Գործողությունը տեղի է ունենում IV դարի Հայաստանում, երբ պարսից արքա Շապուհը գերում է Արշակ Բ-ին և Հայաստանը մնում է անպաշտպան։ Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը դավաճանում են հայրենիքը և սկսում են ծառայել Շապուհին։ Վահան Մամիկոնյանի որդի Սամվելը, իմանալով հոր դավաճանության մասին, որոշում է եղբոր՝ Մուշեղ Մամիկոնյանի հետ պաշտպանել Հայաստանը։

Վեպի համար նյութ է ծառայել Փավստոս Բուզանդի և Մովսես Խորենացու «Հայոց պատմությունները»։ Վեպը բաղկացած է Հառաջաբանից, երեք գլուխներից և փակագծերի մեջ հավելվածից։

GENRE
Fiction & Literature
RELEASED
2014
January 5
LANGUAGE
HY
Armenian
LENGTH
581
Pages
PUBLISHER
Sona Melikyan
SIZE
8.6
MB

More Books by Raffi & Րաֆֆի