«Հարյուր խրախճանական», “100 Brainteasers”
Descripción editorial
Հին հայկական ձեռագրերում հանդիպում են մի շարք հետաքրքրաշարժ խնդիրներ, որոնք կոչվել են «խրախճանականներ»։
Այս գրքույկում զետեղված են 100 խրախճանական, որոնք տարբեր բարդության, զանազան եղանակներով լուծվող խնդիրներ են։
Խնդիրների լուծման ճշտությունը ստուգելու համար գրքույկի վերջում տրված են պատասխանները (երբեմն էլ` որոշ ցուցումներ):
Սակայն խորհուրդ Է տրվում նախ՝ փորձել լուծել խնդիրն առանց գրքի պատասխաններին նախապես նայելու, համոզվել սեփական լուծման ճշտության մեջ և վերջում միայն՝ ստուգել։