Մատեան Ողբերգութեան Մատեան Ողբերգութեան

Մատեան Ողբերգութեա‪ն‬

Beschreibung des Verlags

Նարեկացու՝ մեզ հասած գրական ժառանգության կարևորագուն ստեղծագործությունը «Մատյան ողբերգության» պոեմն է։ «Մատյան Ողբերգության» պոեմը հայ միջնադարյան գրականության մտքի ամենամեծ արգասիքն է, պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքների թվին։ Պոեմը ամփոփում է այն լավագույնը, ինչ ստեղծել է հայ քերթողական միտքը հնագույն ժամանակներից մինչև 10–րդ դարը։ Պոեմը բաղկացած է 95 գլխից։ Ժանրային առումով այն քնարական–հոգևոր է։ Հայտնի չէ, թե քանի տարի է գրվել պոեմը, սակայն ավարտվել է մահվանից մեկ տարի առաջ՝ 1002 թվականին։Պոեմը հայտնի է «Նարեկ» անունով։ Տարբերվելով քնարական պոեմների մյուս հեղինակներից՝ Նարեկացին բոլորովին չի օգտագործել պատմողական սյուժեի տարրեր։ Բայց պոեմն էապես ունի իր սկիզբն ու վախճանը, ներքին գարգացման կուռ միասնությունն ու ամբողջականությունը։ Պոեմում խտացված են բանաստեղծի ողբերգական ապրումները, տարակույսները, թե ինքը կարո՞ղ է միանալ Աստծուն։ Նա տարակուսում է, որ կարող է հասնել իր իդեալին՝ Աստծուն, որովհետև գնալով աճում են իր մեղքերը։ Մինչդեռ Աստծուն հասնելու համար պետք է մարդու գործերի ու վարմունքների, հույզերի ու զգացմունքների աշխարհն իսպառ մաքուր լինի ամեն տեսակ թերություններից, ամեն տեսակ բացասական գծերից։ Կատարյալ մաքրության հասնելու համար մարդ պետք է ամենաանխնա կերպով խոստովանի ու դատապարտի իր վատ արարքները, մեղքերը։ Բանաստեղծն իրեն է վերագրում մեղքեր ու հանցանքներ, դատապարտում այն բոլոր բացասականը, ինչ դիտել է մարդկային կյանքում ու իրականության մեջ։

GENRE
Belletristik und Literatur
ERSCHIENEN
1990
1. Januar
SPRACHE
HY
Armenisch
UMFANG
737
Seiten
VERLAG
Aegitas
GRÖSSE
3
 MB

Mehr Bücher von Գրիգոր Նարեկացի

ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ
2021
Մատեան Ողբերգութեան Մատեան Ողբերգութեան
2017

Kund:innen kauften auch

Առակներ Առակներ
1990
Վերք Հայաստանի Վերք Հայաստանի
1990
Ամբոխները խելագարված Ամբոխները խելագարված
1990
Մեծապատիվ Մուրացկաններ Մեծապատիվ Մուրացկաններ
1990
ՄԻՐՀԱՎ ՄԻՐՀԱՎ
2012
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԵՆԱՀԱՄԵՂ ՈՒՏԵՍՏՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԵՆԱՀԱՄԵՂ ՈՒՏԵՍՏՆԵՐ
2012