• 1,99 €

Description de l’éditeur

«Պատվի համար» դրաման կյանքի իրական, ռեալիստական պատկեր է: Այն բաղկացած է 4 արարվածներից, իսկ արարվածներն էլ մի շարք տեսիլներից: Դրաման ունի պարզ կառուցվածք, ուստի այն դժվար չէ բացահայտել: «Պատվի համար» դրաման պատկերում է հայ նոր ձևավորվող բուրժուազիայի կյանքը 19-րդ դարի վերջին, այսինքն այն շրջանում, երբ լայն գործունեություն էին կատարում արդյունաբերող կապիտալիստները, և երբ պայքար էր ընթանում կեղեքիչների և բանվորների միջև: Շիրվանզադեն այս դրաման գրելիս պիեսի գործող անձանց նախատիպերը տեսել է իրական կյանքում: Իր հուշերում նա գրել է, որ առօրյա կյանքում հարուստները կոկորդից բռնած պատին են սեղմում ազնիվ աշխատանքով ապրողներին` աշխատավորներին, կողոպտում են նրանց ու խեղդում: Դա է վկայում դրամայում Անդրեաս Էլիզբարյանի խոսքերը.«Մարդս անասուն է, ցեխի մեջ որ տեսնես, պետք է ոտքով խփես, խորը գցես, ոչ թե ձեռից բռնես, բարձացնես»: Զորեղները առաջ էին ընթանում, տապալելով տկարներին, առանց ետ նայելու շարունակում էին իրենց ճանապարհը: Այդ պատճառով Շիրվանզադեն ընտրել է Անդրեաս Էլիզբարյանին և Սաղաթելին, պատկերել է նրանց այնքան բացասական և գարշելի, ինչպիսին նա տեսել է իրական կյանքում: Իր դրամայում Շիրվանզադեն ոչ միայն ցույց է տալիս փողի ու կեղծիքի վրա հիմնված կյանքը, այլև փորձում է անարդարությունը վերացնելու ճանապարհներ ցույց տալ: Դրաման կոչվում է «Պատվի համար», որովհետև մի քանի անգամ շոշափվում է պատվի խնդիրը. յուրաքանչյուր հերոս պայքարում է իր պատիվը փրկելու համար:

GENRE
Romans et littérature
SORTIE
2014
9 janvier
LANGUE
HY
Arménien
LONGUEUR
74
Pages
ÉDITEUR
Sona Melikyan
TAILLE
1.1
Mo

Plus de livres par Ալեկսանդր Շիրվանզադե & Aleksandr Shirvanzade