• $39.00

Descripción de editorial

Մուրացանը ուրույն դիրքորոշում ուներ 1880–ական թթ սուր բնույթ ստացած հասարակական հոսանքների գաղափարական պայքարում։ Լիբերալիզմի գաղափարախոսները ազգի պահպանության հիմքը համարում էին «նյութական հարստությունը». Մուրացանը դրան հակադրում էր «Բարոյական հարստություն» տեսակետը, մերժում էր այն ամենը, ինչ դեմընթաց էր ազգային միասնության և ավանդական կեցության գաղափարին։ Կրոնական այլադավանությունը, ըստ նրա նույնպիսի չարիք է, ինչ և կուսակցական բաժանումը։ Արմատական ռեֆորմներն ու հեղափոխական վերաշրջումները չընդունելով՝ Մուրացանը երկյուղ ուներ, թե այդ ամենը կարող է խարխլել ազգային գոյականության հիմքերը՝ եկեղեցին, ընտանիքը, ազգային ավանդական սովորույթներն ու բարքերը։ Այս իրողությունը որոշակի ուղղություն է տվել Մուրացանի ստեղծագործությանը՝ դրան հաջորդելով բացահայտ միտումնավորություն։ «Հայ բողոքականի ընտանիքը» վիպակում, «Իմ կաթոլիկ հարսնացուն» վեպում նա արծարծել է եկեղեցադավանաբանական հարցեր, քննադատել կաթոլիկ հայերի բարոյական վարքագիծը։ «Հասարակաց որդեգիրը» (1884), «Հարուստները զվարճանում են» (1884), «Ինչ լայեղ է» (1885), «Անպատճառ իշխանուհի» (1886) պատմվածքներում և «Չհաս է» (1886) վեպում ռոմանտիկական հեգնանքի դատափետումների է ենթարկում հայ ապազգայնացող վերնախավերին, ամենասուր տագնապներով վերապրում բարքերի այլափոխությունն ու բարոյական արժեքների կորուստը։

GÉNERO
Ficción y literatura
PUBLICADO
2014
enero 17
LENGUAJE
HY
Armenio
EXTENSIÓN
410
Páginas
EDITORIAL
Sona Melikyan
VENDEDOR
Sona Melikyan
TAMAÑO
6
MB

Más libros de Muratsan & Sona Melikyan