Պարապ վախտի խաղալիք Պարապ վախտի խաղալիք

Պարապ վախտի խաղալի‪ք‬

Utgivarens beskrivning

«Պարապ վախտի խաղալիքը» առակների ու զրույցների հավաքածու է, որ գրվել է 1838-1841 թթ., տպագրվել է 1864 թ.։ Ժողովածուի առաջաբանում Աբովյանը, բարձր գնահատելով գրաբարը, առաջ է քաշել աշխարհաբարով ստեղծագործելու անհրաժեշտության հարցը։ Ժողովածուն ընդգրկում է տարբեր առակներ, որոնց միջոցով հեղինակը բարոյական խրատներ է տալիս ընթերցողին («Էս գրքի ճամփի խրատը», «Հացակեր փոշը», «Լոռըցիք», «Երկաթակեր մուկը», «Ծառերն ու կացինը» և այլն): Բացի առակներից այնտեղ տեղ են գտել նաև առասպելներ ու զրույցներ, որոնք գեղարվեստական լեգենդի առաջին նմուշներն են հայ գրականության մեջ ("Խանը", "Բաղդատի ճամփորդ եշը", "Արտուտը իր ձագերովը ու երկրագործը"):

Աբովյանին միշտ մտատանջել են անհատի և հայրենիքի ճակատագրերը, իր ստեղծագործություններում նա վեր է հանել իրականության գորշ հակադրությունները: «Պարապ վախտի խաղալիք» գրքում տեղ գտած նրա առակները մարդկանց բարոյապես ազնվացնելու փորձեր են: Աբովյանն իր առակներով ծաղրում է հիմար ու անազնիվ մարդկանց:

 «Պարապ վախտի խաղալիքը» առակների ժողովածուն պայմանավորված է ժողովրդական խոսքն ու զրույցը, բառն ու բանը, կենցաղը, սովորությունները, բարքերը հայ հասարակության լայն շերտերին հաղորդակից դարձնելու կարևորությամբ:

GENRE
Romantik
UTGIVEN
1990
1 januari
SPRÅK
HY
Armeniska
LÄNGD
99
Sidor
UTGIVARE
Aegitas
STORLEK
2,9
MB

Fler böcker av ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

Վերք Հայաստանի Վերք Հայաստանի
1990
ՎԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ
2021
Թուրքի աղջիկը Թուրքի աղջիկը
1990

Andra kunder köpte även

Տնային փեսա Տնային փեսա
1990
Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ և խոհեր Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ և խոհեր
1990
Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա
1990
Անբախտ Հռիփսիմե Անբախտ Հռիփսիմե
1990
Նոր մարդ Նոր մարդ
1990
Գեղեցիկ Վարթիկը Գեղեցիկ Վարթիկը
1990