



Կլարա Բարտոն. նաև մեր հրեշտակը, Clara Barton: Our Angel, Too
Publisher Description
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆինանսավորմամբ հրատարակված Կլարա Բարտոն.նաև մեր հրեշտակը գիրքը ներկայացնում է ամերիկյան աջակցության իրական դրվագներ. աջակցություն, որի շնորհիվ Օսմանյան կայսրության վերջին շրջանում փրկվել են հազարավոր հայերի կյանքեր:
Կլարա Բարտոնը իմաստուն առաջնորդ էր և հերոս, ով կերտեց ամերիկյան պատմությունը և իր համառ աշխատանքի շնորհիվ արժանացավ միջազգային ճանաչման: Բացի ուսուցիչ և ամերիկյան քաղաքացիական պատերազմի տարիներին բուժքույր աշխատելուց, Բարտոնը 1881-ին հիմնադրել է Ամերիկյան Կարմիր խաչը:
19-րդ դարի վերջին այս հրաշալի կնոջ ջանքերի շնորհիվ փրկվեցին ավելի քան 50 000 հայերի կյանքեր:



