ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ Բ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ Բ

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ ‪Բ‬

    • $5.99
    • $5.99

Publisher Description

ՍԻՐԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ,

Այս գրքում դու կհանդիպես հայ հին առասպելների ու զրույցների, շատ նոր անունների: Բնական է, կհանդիպես նաև քեզ արդեն ծանոթ հեղինակների, որոնցից շատերին հասցրիր նույնիսկ սիրել, ճի՞շտ է: Ինչպես նախորդ գրքերում, շարունակվում են մեր «Փոքր քերականություն»-ը և «Զրույցներ Հայկական լեռնաշխարհի բնության մասին»:

Հին հայերը, անշուշտ, ունեցել են իրենց դիցաբանությունը: Սակայն դիցաբանությունից շատ քիչ բան է պահպանվել ու հասել մեզ: Անտիկ շրջանից մեզ հասել են միայն պատառիկներ:

Դու արդեն գիտես, որ 5–րդ դարի սկզբին, երբ քրիստոնեությունը մեկ հարյուրամյակից ավելի պաշտոնական կրոն էր դարձել, Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը ստեղծեցին նոր գրեր և նոր գրականության հիմքը դրեցին:

Այս գրքում կծանոթանաս հին շրջանից մեզ հասած ժառանգությանը, միջնադարյան քնարերգությանը (Գրիգոր Նարեկացի, Ներսես Շնորհալի): Դու պատկերացում ունես և ճանաչում ու տարբերում ես պատմվածքը, բանաստեղծությունը, առակը, հանելուկը: Ահա այժմ ծանոթանում ես առասպելի հետ, նաև լսել ես, գիտես էպոսի մասին: Կիմանաս նաև, թե ինչ է տաղը և շարականը:

Գրքի մեջ հանդիպող նկարների մեծ մասն ինտերակտիվ է, ինչը նշանակում է, որ կարող ես սեղմել այդ նկարների վրա և գտնել հանելուկների պատասխանները, քերականական վարժություններ կատարել, երաժշտական ընդմիջումներ ունենալ, կարդալ և դիտել հատվածներ գրական ստեղծագործություններից, դժվար բառերի բացատրություններ ստանալ և շատ, շատ, շատ գիտելիք: 

Համարձակ սեղմիր բոլոր նկարների վրա և գտիր թաքնված առաջադրանքները: Իսկ ցուցադրված նշանների վրա սեղմելով` քո առաջ կբացվեն նյութին համապատասխան առաջադրանքները, հեղինակների մասին տեղեկությունները, քերականական կանոնները:

  • GENRE
    Kids
    RELEASED
    2019
    May 3
    LANGUAGE
    HY
    Armenian
    LENGTH
    41
    Pages
    PUBLISHER
    Armenian eBooks Initiative
    SELLER
    Ruben Mirakyan
    SIZE
    38.2
    MB
    AUDIENCE
    Grades 2-10

    More Books by Սոնա Տիգրանյան

    ԶՐՈՒՑԱՐԱՆ ԶՐՈՒՑԱՐԱՆ
    2017
    ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ Ա ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ Ա
    2019
    ՓՈՔՐ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՓՈՔՐ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
    2017
    ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ Գ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ Գ
    2019
    ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ Դ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ Դ
    2020