Պատմվածքներ Պատմվածքներ

Պատմվածքնե‪ր‬

    • 3.0 • 1 Rating

Publisher Description

Հասկերում» 1907 թ. տպագրվեց «Գիքորը»՝ գրված դրանից ավելի քան տաս տարի առաջ, Մինչև 1914 թ. երևան եկան նաև տասնյակից ավել նոր պատմվածքներ, որոնց թվում՝ «Եղջերուն», «Նեսոյի քարաբաղնիսը», «Քեռի Խեչանը», «Իմ ընկեր Նեսոն», «Գելը» և այլն։Այս երկրորդ շրջանում են գրվել ու հրատարակվել նաև շուրջ երկու տասնյակ հեքիաթ: Կենդանության ժամանակ Թումանյանի տպագրած պատմվածքները, ինքնուրույն և թարգմանական հեքիաթները ծավալով մեծ չեն և միասին հազիվ մի ոչ մեծ հատոր են կազմում։ Ի դեպ, իր արձակ գործերը ի մի հավաքելու փորձ նա չի արելԵթե հիշենք, որ հասուն շրջանում Թումանյանը տպագրել է քնարական ե վիպական չափածոյի երեք ստվար ժողովածու (1903, 1908 և 1922 թ,), ապա արձակ երկերի ամբողջական հրատարակության նկատմամբ այս «անտարր֊բերությունը», թացի գործնական դժվարություններից, ըստ երևույթին, պետք է բացատրել նաև իր ստեղծագործության այս մասի նկատմամբ նրա ունեցած որոշ «վերապահությամբ»։«Երկաթուղու շինությունը» պատմվածքում Հայ գյուղաշխարհ մուտք գործող երկաթուղու և նրա բերած նոր Հարաբերությունների շուրջ զրուցակիցների թեր և դեմ կարծիքներին հետևում է մի այսպիսի կտրուկ վերջաբան. «Ո՛ւ–ո՛ւ֊ո՛ւ... Ձորերում սուրում էր երկաթուղին։ Նոր էր մտել նա մեր ձորերը»։ Այսպես, օբյեկտիվորեն ցույց է տրվում իրականության մեջ կատարված տեղաշարժերի անդառնալի ընթացքը։ Ճիշտ է, ողբերգության հետագա ընկալումը կարծեք թե հանվում է պատմվածքի առկա սահմաններից, բայց ընթերցողի երևակայության մեջ այն հարատևում է ավելի մեծ ցավով, քան եթե այդ բոլորը ուղղակի նկարագրվեր։ «Կենդանիների ՚կյանքից» քաղված պատմվածքները («Արշաորս», «Գելը», <<Ծղրիդը»), ամեն մեկը յուրովի, ավարտվում են այնպիսի վերջույթներով, որոնք ակնարկում են բնության հարատևող մեծ կյանքը, մարդու և կենդանու անմիջական կապերը նահապետական լեռնաշխարհում։

GENRE
Romance
RELEASED
1990
January 1
LANGUAGE
HY
Armenian
LENGTH
178
Pages
PUBLISHER
Aegitas
SELLER
Aegitas Inc.
SIZE
3.1
MB
«ՀեՔԻԱԹՆԵՐ» «ՀեՔԻԱԹՆԵՐ»
2014
ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԸ, A Drop of Honey ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԸ, A Drop of Honey
2014
Հեքիաթներ Հեքիաթներ
1990
ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ
2014
ՉԱՐԻ ՎԵՐՋԸ ՉԱՐԻ ՎԵՐՋԸ
2014
ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ
2014
Առակներ Առակներ
1990
Պոեմներ, առակներ, հեքիաթներ Պոեմներ, առակներ, հեքիաթներ
1990
Թուրքի աղջիկը Թուրքի աղջիկը
1990
Կայծեր Մաս 1 Կայծեր Մաս 1
1990
Ամբոխները խելագարված Ամբոխները խելագարված
1990
Մեծապատիվ Մուրացկաններ Մեծապատիվ Մուրացկաններ
1990