Տնային փեսա Տնային փեսա

Տնային փես‪ա‬

Publisher Description

Սեր, նվիրական զգացումներ, ամեն բան ի սպաս է դրվում մերկ շահի, փողի համար։ Այս ստոր առևտուրը խորապես հասկանում են Րաֆֆու հերոսները, որն ավելի ողբերգական է դարձն ում նրանց առօրյան, թունավորում կյանքը, ինչպես այդ տեսնում ենք Րաֆֆու «Տնային փեսա» երկում։ Պատկերելով հայ կնոջ այսօրինակ վիճակը, Րաֆֆին խորտակվող մարդկանց բախտին ցավակից, խորին կարեկցանքով այս մասին գրում է. «Ցավալի դրություն, երբ ամուսնական շղթան դարբնվում է արծաթի օղակներով»: Րաֆֆին իր բոլոր երկերում հետևողականորեն պաշտպանել է ազատ սիրո, փոխադարձ համաձայնությամբ կատարվող ամուսնական ուխտը, մի ցանկություն, որ, սակայն, դատապարտվել է անիրագործելիության՝  դիպչելով դաժան իրականության ժայռին։ «Տնային փեսա» պատմվածքում ավելի կենդանի և ռեալիստական են մարդիկ։ Ահա Շուշանը։ Կարիքի, խեղճության տակ կքած մի կին։ «Խեղճութիմնր դժար բան է,— ասում է նա,— էսօր առտումեն կցած մատ֊ներս տրորվեցան շատ լվածք անելեմեն»։ Րաֆֆին կարողանում Է մարդկանց պատկերել իրենց կոնկրետ բնորոշ միջավայրում։ Այսպես Է Շուշանը, այսպես Է միջնորդ Մաքթաղը մի ճարպիկ, լեզվանի կին, որի համար շահից զատ չկա ոչ մի սրբություն։ Ամենից ծանր նման պայմաններում նոր սերնդի դրությունն Է, ՛որը հասկանում Է իր տրագիկական վիճակը» զգում Է իր անզորությունը։ Սիրո, կենցաղի հարցերն արծարծելիս, Րաֆֆին գրեթե միշտ ավելի կամ պակաս չափով շոշափում Է կանանց ընտանեկան դաստիարակության հարցերը: Ըստ Րաֆֆու մարդկանց, հատկապես նոր սերնդի անձնական երջանկությունը խորտակվում Է ոչ միայն փողի իշխանության, այլև հետամնացության, սնահավատության պատճառով:

GENRE
Romance
RELEASED
1990
January 1
LANGUAGE
HY
Armenian
LENGTH
31
Pages
PUBLISHER
Aegitas
SELLER
Khachaturyan E.O.
SIZE
2.8
MB

More Books by Րաֆֆի

Դավիթ Բեկ Դավիթ Բեկ
1990
Կայծեր Մաս 1 Կայծեր Մաս 1
1990
Կայծեր Մաս 2 Կայծեր Մաս 2
1990
Սալբի Սալբի
1990
ԴԱՎԻԹ-ԲԵԿ ԴԱՎԻԹ-ԲԵԿ
2021
ԽԱՉԱԳՈՂԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ ԽԱՉԱԳՈՂԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ
2021

Customers Also Bought

Մեծապատիվ Մուրացկաններ Մեծապատիվ Մուրացկաններ
1990
Պարապ վախտի խաղալիք Պարապ վախտի խաղալիք
1990
Վարդան Ահրումյան Վարդան Ահրումյան
1990
Նոր մարդ Նոր մարդ
1990
Մթնաձոր Մթնաձոր
1990
Հին աստվածներ Հին աստվածներ
1990