Վայոց Ձոր
Publisher Description
Հայաստանի Վայոց ձորի մարզին նվիրված այս ինտերակտիվ ուղեցույցը մշակվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ-ի) և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող և Սմիթսոնյան ինստիտուտի կողմից իրականացվող «Իմ Հայաստան» ծրագրի համագործակցության շնորհիվ:
Այս ուղեցույցի նպատակն է ոգեշնչել զբոսաշրջիկներին այցելելու Վայոց ձորի զարմանահրաշ մարզ, հարստացնելու նրանց ճամփորդությունը՝ լիարժեք տեղեկություններ տրամադրելով մարզի բնական և մշակութային արժեքների վերաբերյալ: Ուղեցույցում տեղ գտած տվյալները ներկայացված են պարզ, ինտերակտիվ քարտեզի տեսքով, որը զբոսաշրջիկներին թույլ կտա հնարավորինս լավ ճանաչել մարզը և դյուրին դարձնել ճանապարհորդության կազմակերպումը: Մեր նպատակն էր ստեղծել ճամփորդական ընդգրկուն ուղեցույց՝ ներկայացնելով Վայոց ձորի մարզը ոչ միայն ակնահաճո և գրավիչ սկզբունքով, այլև՝ կիրառման տեսակետից մատչելի: